Շվեդիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կանխատեսել է եվրոպական մի շարք խոշոր մրցաշարերի հաղթողներին, ինչպես նաև նշել է, թե ով կարժանանա տարվա լավագույն խաղացողի կոչմանը։
Շվեդ լեգենդար հարձակվողի կանխատեսումն է մեջբերում The Touchline պարբերականը՝ հղում անելով ESPN-ին։
Ըստ Իբրահիմովիչի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին», երկրի գավաթը կնվաճի «Չելսին», իսկ Իսպանիայի Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում հաղթող կճանաչվի կատալոնական «Բարսելոնան»։
Ինչ վերաբերում է ֆուտբոլային աշխարհի գլխավոր անհատական մրցանակին, ապա Զլատանը համոզված է, որ «Ոսկե գնդակը» կստանա «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 19-ամյա հարձակվող Լամին Յամալը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։ Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Ուսման Դեմբելեն, իսկ Լամին Յամալը քվեարկության արդյունքներով զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։























































