Ֆրանսիայի Լիգա 1-ի 2026/2027 մրցաշրջանի 6-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունել էր «Լե Մանին»։ Գործող չեմպիոնները Մատյո Վերնիսի գլխավորությամբ ընթացող խաղում հաղթանակ տարան 3:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին 11-մետրանոց նշանակետից բացեց փարիզցիների պաշտպան Լուկաս Բերալդոն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերին հաջողվեց վերականգնել հավասարությունը. 54-րդ րոպեին «Լե Մանի» հարձակվող Լուի Մաֆուտան օդից կատարած շեշտակի հարվածով գրավեց ռուսաստանցի Մատվեյ Սաֆոնովի պաշտպանած դարպասը։
Այնուամենայնիվ, դաշտի տերերն արագ վերագտան իրենց խաղը։ Արդեն 61-րդ րոպեին վինգեր Խվիչա Կվարացխելիան կրկին առաջ մղեց ՊՍԺ-ին՝ խփելով հանդիպման հաղթական գոլը: 7 րոպե անց փարիզյան ակումբի նորեկ Մագնես Ակլիուշը մեծացրեց հաշվի տարբերությունը՝ դարձնելով այն 3:1։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում (90+3′) հաշիվը կարող էր էլ ավելի խոշոր դառնալ, սակայն փարիզցիների հարձակվող Դեզիրե Դուեն վրիպեց 11-մետրանոցից։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 11 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Լե Մանը» 6 միավորով մնում է 12-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































