Ընկերական հանդիպումների շրջանակում Բրազիլիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս Կալկաթայի «Վիվեկանանդա Յուբա Բհարատի Կրիրանգան» մարզադաշտում 4-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հնդկաստանի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց «պենտակամպեոնների» հարձակվող Էստևաոն: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, Պեդրոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Սամուել Լինոն, որը նախ 58-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր, իսկ հանդիպման ավելացված ժամանակում՝ 90+5-րդ րոպեին, դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Հիշեցնենք, որ նախորդ ընկերական հանդիպումներում Բրազիլիայի հավաքականը 4-2 հաշվով առավելության էր հասել Ավստրալիայի նկատմամբ (հենց այդ խաղում վնասվածք էր ստացել Ռաֆինյան), իսկ Հնդկաստանի ընտրանին 1-1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Պանամայի դեմ:
Գոլերը` ԱՅՍՏԵՂ




























































