Պեկինում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան 2։1 (6:3, 4:6, 3:6) հաշվով հաղթեց աշխարհի 1-ին ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային։ Այս մասին հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տևեց 1 ժամ 27 րոպե։
Հաջորդ շրջանում Ալինայի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Սոնայ Կարտալն է։
Ավելի վաղ, Չարաևան հաղթել էր Ուկրաինան ներկայացնող 45-րդ ռակետ Յուլիա Ստարոդուբցևային։
Հիշեցնենք, որ Չարաևան նախկինում ներկայացրել է Ռուսաստանը, իսկ այս տարվա հուլիսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

























































