Give Me Sport հեղինակավոր պորտալը հրապարակել է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողների իր նոր վարկանիշային աղյուսակը։
Ցուցակի առաջին հորիզոնականում Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի աստղ Կիլիան Մբապեն է: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հալանդը:
Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո Մադրիդ»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Վիկտոր Օսիմհենը («Գալաթասարայ»), Ժոաո Պեդրոն («Չելսի»), Ալեքսանդր Իսակը («Լիվերպուլ») և Մարկուս Թյուրամը («Ինտեր»):
Հիշոցնենք, որ 2025/26 մրցաշրջանում Եվրոպայի ոսկե խաղակոշիկը՝ որպես մայրցամաքի լավագույն ռմբարկու, նվաճել է Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ Գերմանական Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում նա դարձել է 36 գոլի հեղինակ՝ այս արդյունքին հասնելու համար անցկացնելով 31 հանդիպում
























































