Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն կոշտ քննադատության է ենթարկել իր նախկին թիմին Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած պարտությունից (1-2) հետո:
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբին կայացել էր «Մետրոպոլիտանո» մարզադաշտում, իսկ հանդիպման գլխավոր մրցավարն էր Միգել Անխել Օրտիս Արիասը։
Ինչպես փոխանցում է իսպանական AS պարբերականը, ֆրանսիացի նախկին կիսապաշտպանը հորդորել է մեղավորներ չփնտրել մրցավարական անձնակազմում, քանի որ բուն խնդիրը խորքային է և գտնվում է թիմի ներսում։
«Պետք չէ մրցավարներից քավության նոխազ դարձնելլ: Խաղացողների, ինչպես նաև ֆուտբոլիստների ու մարզչի միջև փոխըմբռնում չկա։ Մոուրինյուն պետք է զրուցի նրանց հետ: Թիմ պարզապես չկա, խաղային պլան՝ նույնպես: Բացարձակ ոչինչ չկա։ Մենք պետք է ավելին պահանջենք նրանցից: Խնդիրը մրցավարը չէ. թիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևում»,- ընդգծել է Մակելելեն։
Հավելենք, որ մադրիդյան դերբիում կրած պարտությունից հետո «արքայական» ակումբը բարդացրել է իր դրությունը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Այս պահին «Ռեալը» վաստակած 15 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով արդեն 6 միավորով։
























































