Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 5-րդ տուրում գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով զիջեց «Բրայթոնին» (0-3):
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Պասկալ Գրոսը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, Կոստուլասը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին, Անդրեսը խփեց «Բրայթոնի» երրորդ անպատասխան գնդակը՝ հաշիվը դարձնելով խոշոր և ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Այս հաղթանակի շնորհիվ «ճայերը» վաստակած միավորների քանակը հասցրեց 10-ի՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 5 խաղից հետո մնաց 12 միավորով և գտնվում է 2-րդ տեղում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Էվերթոն» — «Իպսվիչ Թաուն»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Նյուքասլ» — «Հալ Սիթի»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































