Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հեռուստատեսության կողմից մրցավարների հասցեին հնչեցվող պարբերական քննադատությունները։
«Այն, թե ինչպես են նրանք իրենց զոհի տեղ դնում, պարզապես անտեղի է։ Նրանք դժգոհում են ոչ միայն իրենց մասնակցությամբ դրվագներից, այլև այն ամենից, ինչ տեղի է ունենում մյուսների հետ։ Նրանք սխալվում են։ Նրանց համար միշտ մեղավոր են մյուսները, բայց ոչ երբեք՝ իրենք։ Ես գիտեմ, թե ինչու «Ռեալն» ավելի քիչ միավոր ունի, բայց չեմ բարձրաձայնի այդ մասին… «Ռեալը» կարող է հաղթել առաջնությունն առանց այս լացակումած ճառերի»,- Տեբասի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Նշենք, որ Լա լիգայի ընթացիկ առաջնության վեց տուրերից հետո «արքայական» ակումբը վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Իսպանիայի առաջնությունը գլխավորում է գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնան», որն ունի նույնքան միավոր, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
























































