Սաուդյան Արաբիայի Ռոշն Պրո լիգայի 7-րդ տուրի «Ալ-Թաավուն» — «Ալ Հիլալ» հանդիպումն աչքի է ընկել ոչ միայն հյուրերի ջախջախիչ հաղթանակով (0:6), այլև տանտերերի երկրպագուների խայտառակ պահվածքով, որոնց թիրախում է հայտնվել պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը։
Բուրայդա քաղաքում կայացած խաղից առաջ և դրա ընթացքում «Ալ-Թաավունի» մի խումբ երկրպագուներ, փորձելով սադրել ու հունից հանել Նևեշին, սկսել են արհամարհական տոնով վանկարկել «Ժոտա, Ժոտա»։ Խոսքը Պորտուգալիայի հավաքականի, «Պորտուի» և «Վուլվերհեմփթոնի» կազմում Նևեշի նախկին թիմակից և մտերիմ ընկեր Դիոգու Ժոտայի մասին է, ով 2025 թվականի հուլիսին իր կրտսեր եղբոր՝ Անդրե Սիլվայի հետ ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել Իսպանիայում։
Այս անմարդկային արարքն անմիջապես արժանացել է 29-ամյա ֆուտբոլիստի արձագանքին։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Նևեշը կոնֆլիկտի մեջ մտնում ֆանատների հետ, ապա մատով ցույց տալիս աչքը, մատնացույց անում երկինքն ու ասում․
«Աստված տեսնում է ձեզ»։
Al-Taawoun fans sadly chanted Diogo Jota’s name to taunt Rúben Neves.
Al-Hilal ended up thrashing them 6-0, and the Portuguese midfielder said after the game, “I hope you won’t pray after what you did.” pic.twitter.com/SBR6k3hNnA
— CUPID FC (@CUPID_FC) September 13, 2026
Հանդիպումից անմիջապես հետո՝ լրագրողների կողքով անցնելիս, հուզված և խորապես վրդովված պորտուգալացին հավելել է․
«Միայն հուսով եմ, որ այս ամենն անելուց հետո նրանք չեն գնա աղոթելու… Աստված նրանց տեսել է»։
Հիշեցնենք, որ Ռուբեն Նևեշը բազմիցս է խոսել մտերիմ ընկերոջ ողբերգական մահվան և իր ծանր ապրումների մասին, ինչն էլ ավելի անընդունելի և քննադատելի է դարձնում մրցակցի երկրպագուների պահվածքը։
🚨 Al-Taawoun fans repeatedly chanted Diogo Jota’s name in an attempt to provoke Rúben Neves.
Neves responded by saying:
🗣️ “I hope they don’t go to prayer later after what they did.”
Al-Hilal went on to beat them 6-0. pic.twitter.com/v2Jq5OTi97
— Limitless Football (@lmts_football) September 13, 2026




























































