Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ-Նասրը» արտագնա խաղում 1:2 հաշվով զիջել է «Ալ-Իթիհադին»՝ կրելով ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը:
Հանդիպումից հետո Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմի հարձակվող Ժոաու Ֆելիշը հրաժարվել է հարցազրույց տալ, սակայն լրագրողների կողքով անցնելիս խիստ ու սկանդալային մեկնաբանություն է արել:
«Ես չեմ խոսելու այս ամենի մասին, որովհետև եթե հանկարծ խոսեմ, կմերկացնեմ այս լիգան»,- պորտուգալացու խոսքն են մեջբերում SPL-ն ու Al Nassr Zone-ը։
🚨😳 João Félix after the defeat against Al-Ittihad:
“I won’t speak to you, if I do, I’ll expose this league.” pic.twitter.com/A8oIDZXl5A
— RazedFootball (@RazedFootball) September 6, 2026
Հինգ տուրից հետո գործող չեմպիոն «Ալ-Նասրը» 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջատարն անկորուստ ընթացող «Ալ-Հիլալն» է՝ վաստակած հնարավոր 15 միավորով։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt պորտալի համաձայն՝ հարձակվողի շուկայական արժեքը կազմում է 28 մլն եվրո։


























































