Իսպանական հեղինակավոր COPE պարբերականի լրագրող Անտոնիո Ռուիսը բացահայտել է Մադրիդի «Ատլետիկոյի» տրանսֆերային ծրագրերը՝ կապված Խուլիան Ալվարեսի, Ալեքսանդր Սյորլոթի ապագայի և նոր հարձակվողի տեղափոխության հետ։
«Եթե իրավիճակը կտրուկ չփոխվի, Խուլիան Ալվարեսն ավելի մոտ է «Ատլետիկոյում» մնալուն, քան հեռանալուն։ Ծրագիրը նույնն է նաև Սյորլոթի դեպքում. նա ևս կմնա ակումբում։ Ընդ որում, մադրիդյան թիմը ցանկանում է պայմանագիր կնքել երրորդ հարձակվողի հետ․ շատ մոտ է «Յուվենտուսից» Ջոնաթան Դևիդի՝ վարձավճարով տեղափոխության գործարքի ավարտը»,- Ռուիսի խոսքերն է մեջբերում El Partidazo de COPE-ը սոցիալական ցանցերում։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերային պատուհանի վերջնամասում մադրիդյան ակումբից կհեռանան հետևյալ ֆուտբոլիստները.
- Խոսե Մարիա Խիմենես
- Տոմա Լեմար
- Օբեդ Վարգաս
- Կառլոս Մարտին
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալվարեսը համակերպվել է այս ամառ «Ատլետիկոյից» չհեռանալու մտքի հետ և վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում։ «Ներքնակագործները» հրապարակայնորեն հայտարարել էին, որ չեն վաճառի արգենտինացուն նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվող կատալոնական «Բարսելոնային»։



























































