Իսպանական «Ռասինգի» կիսապաշտպան Սերխիո Մարտինեսն առաջիկայում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 3 միլիոն եվրո։ Նշվում է, որ տաղանդավոր խաղացողի համար մղվող պայքարում «սերուցքայիններն» առաջ են անցել Անգլիայի, Գերմանիայի և Սաուդյան Արաբիայի ակումբներից։ Ընդ որում, տրանսֆերը գնելուց հետո մադրիդյան ակումբը ծրագրում է երիտասարդ կիսապաշտպանին անմիջապես վարձավճարով ուղարկել այլ թիմ՝ կայուն խաղաժամանակ ապահովելու նպատակով։
2026/27 թթ. մրցաշրջանում Սերխիո Մարտինեսն ակումբային մակարդակում հասցրել է անցկացնել 2 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալն իսպանացի ֆուտբոլիստի տրանֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։




























































