«Քրիսթալ Փելասը» նոր ֆուտբոլիստով է համալրել իր կազմը. իսպանացի եզրային պաշտպան Օսկար Մինգեսան պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Այս մասին հայտարարվել է «Արծիվների» պաշտոնական կայքում։
Մինգեսան «Քրիսթալ Փելասին» է միացել ազատ գործակալի կարգավիճակով: Ֆուտբոլիստը կնքել է չորս տարվա պայմանագիր։
27-ամյա իսպանացին «Բարսելոնայի» երիտասարդական համակարգի սան է: 2020-ից 2022 թվականներին Մինգեսան խաղացել է «Բլաուգրանայի» առաջին թիմում:
Պաշտպանը վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է «Սելտայի» կազմում, որտեղ մասնակցել է 147 հանդիպման։




























































