Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արձագանքել է վերջերս իր հասցեին հնչող քննադատություններին:
«Իտալիայում ասում են, որ յուրաքանչյուր տղամարդ իրեն մարզիչ է համարում, իսկ յուրաքանչյուր կին՝ ճարտարապետ։ Չգիտեմ՝ հասկանում եմ ֆուտբոլից, թե ոչ, բայց այս հարցում ինձ հաստատ ոչ ոք չպետք է դատի։
Կա միայն մեկ անհերքելի փաստ. ես նախապատրաստվել եմ ավելի քան 1400 հանդիպման։ Հնարավոր է՝ դա դեռ քիչ է ֆուտբոլն իսկապես հասկանալու համար, բայց, ամեն դեպքում, դա փորձի հսկայական պաշար է։
Միայն մեկ մարդ է ինձնից շատ հանդիպումների նախապատրաստվել՝ Ալեքս Ֆերգյուսոնը, ում ակտիվում դրանք 2000-ից ավելի են։ Ես պատրաստ եմ լսել բոլորին, բայց միակ մարդը, ով իսկապես կարող է ինձ խորհուրդներ տալ, Ալեքս Ֆերգյուսոնն է։
Ես 100 տոկոսով վստահ եմ, որ հանճար չեմ, բայց նույնքան էլ վստահ եմ, որ հիմար չեմ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Բրազիլիայի հավաքականն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչի շրջանակում ուժերն է չափելու Նորվեգիայի ընտրանու հետ։
























































