Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչում Շվեյցարիայի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Ալժիրի ընտրանու նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Վանկուվերի «ԲիՍի Փլեյս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց եվրոպացիների հաղթանակով՝ 2:0։ Շվեյցարացիներն առաջ անցան հաշվի մեջ արդեն 11-րդ րոպեին՝ հարձակվող Բրել Էմբոլոյի դիպուկ հարվածի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում կիսապաշտպան Դան Նդոյեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։
Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հաշիվը բացած Բրել Էմբոլոն։ Հարձակվողը խաղադաշտում անցկացրեց 83 րոպե և աչքի ընկավ արդյունավետ ու ակտիվ գործողություններով։
1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը կմրցի Կոլումբիա — Գանա զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայությունը կկայանա հուլիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 05:30-ին։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































