Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսն իր աջակցությունն է հայտնել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ով ընթացիկ մրցաշրջանում արժանանում է լրատվամիջոցների և երկրպագուների սուր քննադատությանը։
«Նրա առաջին տարին Մադրիդում ուղղակի խելահեղ էր։ Դա ինձ շատ զարմացրեց։ Նա աշխարհի ամենակատարյալ կիսապաշտպաններից մեկն է։ Ես նրա մեջ շատ հազվադեպ և եզակի որակներ եմ տեսնում։
Նրա ունակություններն ու գործողությունները խաղադաշտում իսկապես առանձնահատուկ են»,- գերմանացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի շրջանակում կայացած Անգլիա — Խորվաթիա (4:2) հանդիպման ժամանակ Ջուդ Բելինգհեմը 47-րդ րոպեին առաջ է մղել անգլիական թիմին։
























































