Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլն անցկացված հետազոտության արդյունքում ճանաչվել է այս օրերին Հյուսիսային Ամերիկայում ընթացող 2026 թվականի աշխարհի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է հանգրվանել Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Անգլիայի ազգային թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Նոնի Մադուեկեն:
Նշվում է, որ հետազոտության շրջանակում վերլուծության է ենթարկվել Մունդիալին մասնակցող 150 ամենահայտնի ֆուտբոլիստների արտաքինը:
Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ցուցակում զբաղեցրել է միայն 45-րդ տեղը:
























































