Լևերկուզենի «Բայերի» 30-ամյա իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխությանը: Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր MARCA պարբերականը:
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդյան ակումբն արդեն անձնական պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ, որն, ի դեպ, կատալոնական «Բարսելոնայի» սան է: Այժմ «Ատլետիկոյին» մնում է բանակցություններ վարել «Բայերի» ղեկավարության հետ։ Սպասվում է, որ այդ գործընթացը բավականին հարթ կանցնի, իսկ գործարքի արժեքը կարող է կազմել 12 միլիոն եվրո։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Գրիմալդոն բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 46 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 14 գոլ և 12 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը լևերկուզենյան թիմի կազմում հանդես է գալիս 2023 թվականից: Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը:



























































