ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ Լարս-Կրիստեր Օլսոնը կարծիք է հայտնել, որ կորանավիրուսի համավարակը դեռ մի քանի տարի կարող է ազդել ֆուտբոլային մրցաշարերի վրա, և կարող է դիպչել նաև Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ին.
«Կարծում եմ՝ համավարակը դեռ 2-3 տարի կազդի ֆուտբոլի վրա: Եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լրջորեն զարգանա, քան հիմա, միանշանակ խնդիրներ կառաջանան միջազգային օրացույցի հետ:
Քանի որ որոշ առաջնություններ այս տարվանից տեղափոխվում են հաջորդ տարի, իսկ հետո եվրոպական մրցաշրջանի կեսերին պետք է Քաթարում կայանա աշխարհի առաջնությունը, ստիպված պետք է լինենք խտացնել ներքին ու միջազգային մրցաշարարերի գրաֆիկը»,- Օլսոնի խոսքերն է փոխանցում Reuters-ը:
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենա 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: