«Ինտերի» բրազիլացի նախկին կիսապաշտպան Էրնանեսը խորհուրդ է տվել միլանյան ակումբի ավագ Լաուտարո Մարտինեսին։ Նա կարծում է, որ արգենտինացի հարձակվողը պետք է իր ապագան կապի ներկայիս թիմի հետ մինչև խաղային կարիերայի ավարտը։
«Եթե Լաուտարոն իր ապագան կապի «Ինտերի» հետ մինչև կարիերայի վերջ, դա կլինի լավագույն որոշումը։ Դու արդեն երեխա չես, ո՞ւր ես գնալու կամ ինչո՞ւ։ Ակումբի հետ արդեն շատ բանի ես հասել, կարող ես անել ավելին և դառնալ նրա պատմությունը։ Ամենաճիշտը մնալն է»,- Էրնանեսի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «ներաձուրիի» գույները պաշտպանում է 2018 թվականից։





















































