«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու որոշումը։
– Ի՞նչ կկորցնի «Բարսելոնան» Լևանդովսկիի հեռանալով:
– Այս մակարդակի ֆուտբոլիստ գտնելը բարդ է լինելու: Ես դա նախկինում էլ եմ ասել: Նա հիանալի մարդ է և տպավորիչ պրոֆեսիոնալ։ Մենք նրան շատ կկարոտենք, բայց կգտնենք ելքը: Մենք կվերակառուցենք թիմը:
– Ինչպե՞ս անցավ Լևանդովսկիի հետ հրաժեշտի զրույցը:
– Զրույցը լավ անցավ: Իմ բոլոր տիտղոսները ես նվաճել եմ նրա հետ միասին։ Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել նրա հետ։ Նա անհավանական պրոֆեսիոնալ է. Ռոբերտը միշտ եղել է բարձր մակարդակի վրա և հոգ է տարել իր մարմնի մասին: Ես դա երբեք չեմ մոռանա։ Լևանդովսկին իսկական օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Նա իր որոշման մասին հայտնեց հանդերձարանում։ Բոլորս գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա, — Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS պարբերականը:
Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2022 թվականից։ Հանս-Դիտեր Ֆլիկը կապտանռնագույնների ղեկը ստանձնել է 2024 թվականին։

























































