Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը բացատրել է, թե ինչու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան չի ընդգրկվել ԱԱ-2026-ի հայտացուցակում։
«Նա բարդ մրցաշրջան անցկացրեց՝ բազմաթիվ վնասվածքների պատճառով ստանալով քիչ խաղաժամանակ։ Էդուարդուն դեռ երիտասարդ է։ Ես պետք է ընտրություն կատարեմ և որոշեմ թիմի կառուցվածքը, բայց կարող եմ պատկերացնել, թե որքան մեծ է նրա հիասթափությունն այսօր»,- Դեշամի խոսքն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան «արքայական ակումբի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանի ընթացքում ֆրանսիացի կիսապաշտպանը վնասվածքների պատճառով բաց է թողել ընդհանուր առմամբ 60 օր։




























































