Ամառային տրանսֆերային պատուհանի բացմանն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, և Եվրոպայի առաջատար ակումբներն արդեն նախապատրաստվում են կազմերի համալրման ու ուժեղացման աշխատանքներին։
Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, կատալոնական «Բարսելոնան» մոտ ժամանակներս նախատեսում է պաշտոնական առաջարկ անել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի վերաբերյալ։
Հաշվի առնելով գործարքի հնարավոր բարդությունները՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը դիտարկում է նաև այլընտրանքային տարբերակներ. մասնավորապես՝ Ալեքսանդր Սյորլոտին (Մադրիդի «Ատլետիկո») և Վեդատ Մուրիկիին («Մալյորկա»):
Հատկանշական է, որ սպորտային մամուլն արդեն երկար ժամանակ է, ինչ կապում է կատալոնական գրանդի անունը Խուլիան Ալվարեսի հետ։
Ըստ Transfermarkt պորտալի գնահատականների՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 90 միլիոն եվրո։



























































