Ֆրանսիական Լիգա 1-ի 28-րդ տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Մարսելի» նկատմամբ:
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերն ավելի ակտիվ գործեցին. 59-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Գոլովինը, իսկ 74-րդ րոպեին Ֆոլարին Բալոգունը կրկնապատկեց «Մոնակոյի» առավելությունը։ Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 85-րդ րոպեին աչքի ընկավ Ամին Գուիրին՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այս հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 49-ի և մրցաշարային աղյուսակում հավասարվեց 4-րդ հորիզոնականում գտնվող «Մարսելին» (մոնեգասկները 5-րդն են լրացուցիչ ցուցանիշներով)։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































