UFC-ի ամերիկացի վետերան Խորխե Մասվիդալն արձագանքել է Արման Ծառուկյանի և ամերիկացի Դիլոն Դենիսի միջև սպասվող գոտեմարտի նշանակմանը։
«Հուսով եմ՝ Արմանը կջարդի այդ ծաղրածուի դեմքը»,- Մասվիդալի խոսքերը մեջբերում է Red Corner MMA յութուբյան ալիքը։
Նշենք, որ Մասվիդալի նման կոշտ արձագանքը պատահական չէ. անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացած UFC 322 մրցաշարի կուլիսներում Խորխե Մասվիդալն ու Դիլոն Դենիսը բախվել էին միմյանց հետ, և բանավոր վեճը քիչ էր մնացել վերածվեր ծեծկռտուքի։
Հիշեցնենք, որ Ծառուկյան — Դենիս դիմակայության մասին ավելի վաղ բացառիկ տեղեկություն էր հայտնել Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը։ Ինչպես հաստատել էր լիգայի նախագահը, մարտիկները գրեփլինգի կանոններով ուժերը կչափեն ապրիլի 8-ին՝ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք Hype FC մրցաշարի շրջանակում։


























































