Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը հայտնել է, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանն արդեն ապրիլի 8-ին գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի կազմակերպության մրցաշարում։
Հայ մարտիկի մրցակիցը կլինի Misfits լիգայի կիսածանր քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Դիլոն Դենիսը։
«Արդյո՞ք Արմանը հաջորդ գոտեմարտը կանցկացնի Hype FC-ի շրջանակում արդեն ապրիլի 8-ին Սան Պաուլոյում։ Այո, և 99,9 տոկոս հավանականությամբ նրա մրցակիցը կլինի Դիլոն Դենիսը»,- նշել է Մարտիրոսյանը Red Corner MMA YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։
Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրած պրոֆեսիոնալ մենամարտերում տարել է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և կրել ընդամենը երեք պարտություն:




























































