Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Մարսելը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիոնին»։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի դրամատիկ հաղթանակով՝ 3։2 հաշվով։
«Մարսելի» կազմում աչքի ընկան Իգոր Պայշանը և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերի կազմում գոլերը հեղինակեցին Կորենտեն Տոլիսոն և Ռեմի Հիմբերտը։ Նշենք նաև, որ 51-րդ րոպեին VAR համակարգի միջամտությունից հետո խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվեց Տոլիսոյի ևս մեկ գոլ։
Հանդիպման հաղթական գնդակը Օբամեյանգը հեղինակեց մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին (90+1)՝ պարգևելով իր թիմին կարևոր 3 միավոր։
Այս խաղից հետո «Լիոնը» 24 հանդիպումներում վաստակած 45 միավորով զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Մարսելը» 43 միավորով 4-րդ տեղում է։
Հաջորդ տուրում՝ մարտի 8-ին, «Լիոնը» կընդունի «Փարիզ» ակումբին, իսկ «Մարսելը» մարտի 7-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Թուլուզի» հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































