«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի մասին, որը պորտուգալացին ստացել է Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայի 24-րդ տուրի՝ «Ալ-Ֆեյհայի» դեմ խաղում (3:1)։
«Նա մկանային ցավ զգաց: Երկրորդ գոլը խփելուց հետո չցանկացա ռիսկի դիմել և փոխարինեցի նրան: Բժշկական շտաբը, իհարկե, կգնահատի նրա վիճակը, բայց նա միայն մկանային հոգնածություն էր զգացել: Որպես մարզիչ՝ իմ աշխատանքն է հստակ հասկանալ խաղի մանրամասները և ճիշտ ժամանակին ճիշտ փոխարինումներ կատարել: Բայց դրա համար անհրաժեշտ են նաև ֆուտբոլիստներ, որոնք ունակ են վճռել խաղի ելքն ու իրենց ներդրումն ունենալ»,- Ժեզուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն:
Հիշեցնենք, որ հանդիպման 11-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն չէր իրացրել 11-մետրանոցը, իսկ 81-րդ րոպեին պորտուգալացին փոխարինվել էր աջ ոտքի հետ կապված խնդիրների պատճառով:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:



























































