Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան վստահություն է հայտնել, որ իր երկրի ազգային հավաքականը կհաղթի 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։
«Ես համոզված եմ, որ մենք կնվաճենք այս գավաթը։ Ես զրուցել եմ Անչելոտիի հետ և տեսա, որ նա չափազանց լուրջ և ողջամիտ մարդ է։ Նա համոզված է, որ խաղալու են միայն նրանք, ովքեր 100 տոկոսանոց մարզավիճակում են։ Նա ոչ մեկին չի հրավիրի հավաքական միայն իր հնչեղ անվան համար. կխաղան միայն նրանք, ովքեր քրտնաջան մարզվում են և լիովին պատրաստ են։
Երբ մարզիչը լրջորեն է տրամադրված, ֆուտբոլիստները հասկանում են, որ իրենց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված»,- երկրի ղեկավարի խոսքերն է մեջբերում տեղական մամուլը։




























































