Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում անգլիական «Նյուքասլը» հյուրընկալվելիս ջախջախեց «Ղարաբաղին» (6-1):
Հանդիպման հերոս դարձավ Էնթոնի Գորդոնը, որը դարձավ պոկերի հեղինակ: Անգլիացի կիսապաշտպանն աչքի ընկավ 3-րդ, 32-րդ, 34-րդ և 45+1-րդ րոպեներին, ընդ որում՝ երկու գոլը խփեց 11-մետրանոց նշակետից: «Կաչաղակների» կազմում գոլերով աչքի ընկան նաև Մալիկ Չաոն (8′) և Ջեյքոբ Մերֆին (72′): Տանտերերի միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Էլվին Ջաֆարգուլիևը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Անգլիայում՝ փետրվարի 24-ին, Երևանի ժամանակով 00:00-ին:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































