«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի բրազիլացի հարձակվող Սավիոյի խաղը։
«Սավիո՞ն․․․ Երբ նա սովորի ճշգրիտ փոխանցումներ կատարել, կդառնա անհավանական եզրային հարձակվող, ընդ որում՝ երկու եզրերում էլ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում City Report-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ փետրվարի 21-ին, «Նյուքասլի» դեմ։ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։























































