Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է դադարեցնել բոյկոտը։ Սպասվում է, որ պորտուգալացի գերաստղը խաղադաշտ դուրս կգա հանգստյան օրերին կայանալիք Սաուդյան Արաբիայի առաջնության՝ «Ալ-Ֆատեհի» դեմ հանդիպմանը։
Ինչպես հաղորդում է պորտուգալական A Bola պարբերականը, «Ալ-Նասրի» ղեկավարությունը, տեղի տալով ֆուտբոլիստի կողմից գործադրվող ճնշմանը, բավարարել է նրա երկու հիմնական պահանջները։
Էր Ռիյադը ներկայացնող ակումբը վերջին ժամերին ամբողջությամբ մարել է աշխատակիցների հանդեպ կուտակված պարտքերը։ Բացի այդ, վերականգնվել են Ռոնալդուի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների՝ Ժոզե Սեմեդուի և Սիմաու Կոնտինյոյի լիազորությունները ակումբի սպորտային բլոկում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս պաշտոնյաները զրկվել էին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում որոշումներ կայացնելու իրավունքից։
«Ալ-Նասրը» ներկայումս զբաղեցնում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալ-Հիլալին» զիջելով ընդամենը մեկ միավորով։




























































