Սաուդյան «Ալ-Նասրի» կենտրոնական հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է փոխել առաջնությունը: Այս մասին հայտնում է Record պարբերականը:
Աղբյուրի տվյալներով՝ 40-ամյա հարձակվողի պայմանագրում սահմանված հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: Որպես աստղային ռմբարկուի կարիերայի շարունակության հավանական տարբերակներ՝ նշվում են MLS-ը և եվրոպական առաջնությունները:
Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն մասնակցել է 18 հանդիպման: Պորտուգալացին դարձել է 17 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի գործող պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:




























































