«Արսենալի» կենտրոնական կիսապաշտպան Միկել Մերինոն ոտքի վիրահատության կենթարկվի, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
29-ամյա իսպանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (2-3)։
Մերինոն ունի աջ ոտնաթաթի կոտրվածք։ Նա առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի, որից հետո կսկսի վերականգնողական ծրագիրը։ Ինչպես սպասվում է, Միկելը երկար ժամանակ կբացակայի և կփորձի լիարժեք մարզումներին վերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Մերինոն «զինագործների» կազմում անցկացրել է 33 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։




























































