Պորտուգալական Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում միջադեպ է գրանցվել. անհայտ անձը հրկիզել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի արձանը։
Ինչպես հաղորդում է Correio da Manha-ն, դեպքը տեղի է ունեցել մարզիկի անունը կրող թանգարանի հարևանությամբ։ Տղամարդը սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է նա դյուրավառ հեղուկ լցնում արձանի վրա և այրում այն։ Իրավապահ մարմիններն այժմ զբաղվում են կասկածյալի ինքնությունը պարզելով։
40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն ժամանակակից ֆուտբոլի կենդանի լեգենդներից է։ Նա «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Եվրոպայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։ Ռոնալդուն համարվում է պատմության լավագույն ռմբարկուն ազգային հավաքականների և Չեմպիոնների լիգայի մակարդակով։
Նախկինում «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի» և «Ռեալի» կազմում փայլած ֆուտբոլիստը 2022 թվականի դեկտեմբերից հանդես է գալիս սաուդյան «Ալ-Նասր» ակումբում։




























































