Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը պատրաստ է 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել ֆինանսապես շահավետ պայմանագիր՝ նրան ամռանը «Ռեալից» հեռանալու հարցում համոզելու համար։ ՊՍԺ-ի ղեկավարությունը գտնում է, որ թիմի երիտասարդ խաղացողներին հանդերձարանում անհրաժեշտ է Ռուդիգերի նման փորձառու առաջնորդ։
2025/26 մրցաշրջանում պաշտպանը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Transfermarkt պորտալը Ռուդիգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։



























































