Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չեղարկել է նոր խաղացողների գրանցման սահմանափակումը սաուդյան «Ալ-Նասր» ակումբի համար։ Այս մասին հայտնել է հայտնի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
ՖԻՖԱ-ն հաստատել է, որ ակումբն այժմ լիովին համապատասխանում է սահմանված պահանջներին, և բոլոր սահմանափակումները հանված են։
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում «Ալ-Նասրն» այլևս ներառված չէ այն ակումբների ցանկում, որոնց նկատմամբ կիրառված է տրանսֆերային արգելք։
Դեկտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ ակումբին արգելվել է նոր ֆուտբոլիստներ գրանցել։ Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ պատճառը 2023 թվականին պաշտպան Էմերիկ Լյապորտի տեղափոխության համար անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հանդեպ ունեցած պարտքն էր։
«Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի իննակի չեմպիոն է։ Ակումբում հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։























































