Մադրիդի «Ռեալի» գլխավոր մազիչ Զինեդին Զիդանը Դուբայում հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Նշվում է, որ ֆրանսիացի մասնագետը ներկա է եղել արհեստական ինտելեկտի վերաբերյալ համաժողովի: Պոգբան իր հերթին, մեկնել էր Դուբայ, որպեսզի ապաքինվի կոճի վնասվածքից:
Mirror-ը լուսանկար է հրապարակել, որում Զիդանը զրուցում է Պոգբայի հետ: Դա թեժացրել է շշուկները ֆրանսիացի կիսապաշտպանի՝ «Արքայական ակումբ» հնարավոր տեղափոխության մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը ցանկանում է Պոգբային տեսնել «Ռեալում»:
Պոգբան «կարմիր սատանաների» հետ կապված է մինչև 2021 թվականի ամառ նախատեսված պայմանագրով: Ընդ որում, ակումբն իրավունք ունի ավտոմատ 1 տարով երկարաձգելու պայմանագիրը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան 5 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:
