Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի 9-րդ տուրի շրջանակում Էր-Ռիյադի «Ալ-Ավալ Պարկ» մարզադաշտում կայացած «Ալ-Նասր» — «Ալ-Խալիջ» հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի վստահ հաղթանակով՝ 4:1։
Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեց «Ալ-Նասրի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը, իսկ ընդամենը երեք րոպե անց կիսապաշտպան Ուեսլին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Թեև երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Մուրադ Ալ-Հավսավին կրճատեց հաշվի տարբերությունը, 77-րդ րոպեին Սադիո Մանեն խփեց երրորդ գնդակը՝ վերականգնելով տանտերերի՝ երկու գնդակի առավելությունը։
Հանդիպման վերջնամասը դրամատիկ ստացվեց «Ալ-Խալիջի» համար. 92-րդ րոպեին Դիմիտրիոս Կուրբելիսը կարմիր քարտ ստացավ, իսկ խաղավերջում՝ 96-րդ րոպեին, Կրիշտիանու Ռոնալդուն դրեց հանդիպման վերջակետը՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Այս հաղթանակի շնորհիվ «Ալ-Նասրը» 27 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալ-Խալիջը» 14 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
What a Goal from Christiano Ronaldo are you maddddddddd!!!!😳😳pic.twitter.com/fvYRIYp6cO
— Burn Dollar (@BurnDollar_) November 23, 2025
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































