Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում հաղթանակի հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (3։2):
Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց տանտերերի բրազիլացի կիսապաշտպան Էրիկը, որին 29-րդ րոպեին պատասխանեց բանակայինների պաշտպան Պետիկ Մանուկյանը։
Երկրորդ խաղակեսում նախ 52-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Կաֆեն, ապա 66-րդ րոպեին պատասխանեց Գրենիկ Պետրոսյանը՝ 2-2։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Հրայր Մկոյանը՝ 90+8-րդ րոպեին հստակ իրացնելով 11-մետրանոցը և հաղթանակ պարգևելով «Վանին»։
Այսպիսով, «Վանը» վաստակած միավորների թիվը հասցրեց 20-ի և 6-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն՝ 11 միավորով շարունակում է ընթացել 7-րդ տեղում։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































