Մադրիդի «Ատլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սորլոթը մտադիր է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Նորվեգացին ցանկանում է խաղալ այնպիսի թիմում, որտեղ կլինի մեկնարկային խաղացող, որպեսզի աշխարհի 2026 թվականի առաջնությունից առաջ լինի լավ մարզավիճակում, հաղորդում է լրագրող Յագիզ Սաբունջուօղլուն։
Եթե «ներքնակագործները» այս ձմռանը չվաճառեն 29-ամյա խաղացողին, ապա բաժանումը, հավանաբար, տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։




























































