Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է լքել զբաղեցրած պաշտոնը հաջորդ տարի, թեև 78-ամյա իսպանացու պաշտոնավարման ժամկետը ավարտվում է միայն 2028-ին։ Այս մասին հայտնում է լրագրող Պեպե Ալվարեսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պերեսը կցանկանար ապահովել իշխանության աստիճանական փոխանցում՝ անկախ նրանից, թե «Ռեալը» կողմ կլինի հանրաքվեին, թե ոչ։
Իսպանացի ձեռնարկատերը 2000–2006 թվականներին գլխավորել է մադրիդյան ակումբը, իսկ 2009-ին վերադարձել է այդ պաշտոնին։ Պերեսի ղեկավարության օրոք «սերուցքայինները» նվաճել են 37 գավաթ, այդ թվում՝ 7 անգամ Չեմպիոնների լիգան։



























































