Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ շուտով պատրաստվում է վերադառնալ մարզչական աշխատանքին։
«Ես դեռ մարզիչ եմ և դեռ որոշ ժամանակ կաշխատեմ։ Շուտով, շատ շուտով կվերադառնամ աշխատանքի»,– 53-ամյա Զիդանի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
Defensa Central-ը ավելի վաղ հայտնել էր, որ Զիդանը կարող է փոխարինել Դիդիե Դեշամին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Դեշամը մարզում է «կապույտներին» 2012 թվականից և մտադիր է ավարտել կարիերան 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2021 թվականներին։ Նրա ղեկավարությամբ մադրիդյան ակումբը նվաճել է Չեմպիոնների լիգայի երեք գավաթ, Լա Լիգայի երկու տիտղոս, ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի երկու առաջնություն և ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթ։
























































