Լա Լիգայի 12-րդ տուրում «Ռեալը» չի կարողացել հաղթել «Ռայո Վալյեկանոյին» (0:0)։ Նոյեմբերի 5-ին մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայում զիջել էր «Լիվերպուլին» (0:1)։
«Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք աճել, կատարելագործվել և զբաղվել ինքնավերլուծությամբ։ Սա «Ռեալն» է, մենք բոլորս հասկանում ենք, թե որտեղ ենք գտնվում։ Դեռ ընդամենը նոյեմբերն է, առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է պահանջկոտ լինենք մեր նկատմամբ։
Ինտենսիվությո՞ւնը։ Մենք չհաղթեցինք բոլոր մենամարտերում, բայց նաև չպարտվեցինք բոլորում։ Դա շատ լարված խաղ էր, «Ռայոն» շատ էր խաղում հարձակման գծում։ Երկրորդ կեսում նրանց պաշտպանությունը շատ լավ էր դիմանում։
Մենք չկարողացանք կոտրել այն, բայց պաշտպանությունում Կառերասը, Միլիտաոն, Ասենսիոն և Վալվերդեն լավ խաղացին Կամավինգայի աջակցությամբ։ Խնդիրը ինտենսիվության բացակայության մեջ չէ։
«Էնֆիլդում» կայացած խաղը մնաց հետևում, իսկ «Ռայոյի» հետ ավարտված հանդիպումը այն խաղերից է, որոնցից հետո ծանր է վերադառնալ անհրաժեշտ մակարդակին։ Երկրորդ կեսում ամեն ինչ կարող էր տարբեր կերպ դասավորվել։ Ես դա չեմ բացատրում զգացմունքային պոռթկումներով։ Մենք ձգտում ենք լինել կայուն մարզումներում և մտածելակերպում, քանի որ առաջնությունում պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում։ Բայց այս անգամ չհաջողվեց հաղթել», — մեջբերում է Ալոնսոյին «Ռեալի» պաշտոնական կայքը։
«Ռեալը» 31 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։
























































