«Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը լիովին գոհ է մերսիսայդյան ակումբում ունեցած իր դերից և մոտ ապագայում չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ աշխարհի չեմպիոնը մոտ ժամանակներս չի նախատեսում լքել «Լիվերպուլը», չնայած Մադրիդի «Ռեալի» կողմից եղած լուրջ հետաքրքրությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «սերուցքայինները» հունվարին կփորձեն ձեռք բերել 26-ամյա կիսապաշտպանին։
Ընթացիկ մրցաշրջանում Մակ Ալիստերը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 15 խաղ, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։


























































