Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շեշտել է, որ թիմի ուժը պետք է հիմնվի ոչ թե անհատական վարպետության, այլ միասնական խաղային ոգու վրա։
«Ունենք լավ ֆուտբոլիստներ, բայց չունենք աստղերի հաշվին հարց լուծելը։ Ուրեմն ինչի՞ հաշվին մենք կարող ենք՝ թիմային ոգի, կարգապահություն, կազմակերպվածություն լինի։
Եթե եղավ այդ թիմը, միասնական այդ ուժը, մենք ունենք հնարավորություն հասնել ինչ-որ արդյունքի։ Երբ կտեսնեմ այդ թիմը, ես կասեմ՝ այս թիմը պատրաստ է հարցեր լուծելու։ Համոզված եմ, որ մեզ մոտ 1-2 տարի հետո ավելի լավ կլինի։ Վաղ թե ուշ կտանք էդ հաջողությունը մեր ազգին»,- նշել է Մելիքյանը։




























































