Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, Լա լիգայի 9-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (1:0)։
Բելգիացին վնասվածք է ստացել խաղի վերջնամասում, երբ «Ռեալը» այլևս փոխարինողներ չուներ։ Սակայն լրագրող Խավիեր Էրրաեսի հաղորդմամբ՝ աստղային դարպասապահը խուսափել է լուրջ վնասվածքից և ստացել է միայն մի քանի կապտուկ։
Խաբի Ալոնսոն կկարողանա հույս դնել Կուրտուայի վրա «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի առաջիկա խաղում, որը կկայանա հոկտեմբերի 26-ին։
«Էլ Կլասիկոյից» առաջ մադրիդյան գրանդը Չեմպիոնների լիգայում կմրցի «Յուվենտուսի» հետ․ հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին։
Կուրտուան ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղերում բաց է թողել 10 գոլ, իսկ 5 խաղում պահել է դարպասը անառիկ։
























































