Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է թիմի ֆրանսիացի ձախ պաշտպան Ֆերլան Մենդիից բաժանվելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
30-ամյա ֆուտբոլիստը դեռ շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը նրան խաղադաշտից դուրս է թողել գրեթե կես տարով՝ ապրիլի վերջից։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» ղեկավարությունը զգուշացրել է ֆրանսիացուն, որ եթե նրա ֆիզիկական վիճակը չբարելավվի, պայմանագիրը կարող է վաղաժամկետ խզվել՝ մինչև 2026 թվականը։
Ֆերլան Մենդիի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Ֆրանսիացին «արքայական» ակումբ է տեղափոխվել 2019 թվականին՝ «Լիոնից»։ Նա ակումբի կազմում անցկացրել է 201 խաղ բոլոր մրցաշարերում։
























































