«Լիվերպուլի» դարպասաապահ Ալիսոն Բեկերը մոտ վեց շաբաթ բաց կթողնի խաղերը վնասվածքի պատճառով, հայտնում է The Athletic-ը:
Ալիսոնը վնասվածք է ստացել երեքշաբթի օրը՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի «Գալաթասարայի» դեմ խաղում (0:1): Նրան փոխարինել է վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին, որը, ակնկալվում է, շաբաթ օրը Պրեմիեր լիգայի «Չելսիի» դեմ հանդիպմանը կմեկնարկի «Լիվերպուլի» կազմում:
Ակումբին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ 33-ամյա բրազիլացի դարպասապահը վնասել է ծնկի հետին ջիլը: Նախնական տվյալներով՝ Ալիսոնը թիմին չի կարողանա օգնել մինչև նոյեմբեր:
Ընթացիկ մրցաշրջանում Ալիսոնը մասնակցել է «Լիվերպուլի» 9 հանդիպման՝ երկու անգամ պահելով դարպասն անառիկ:
Առնե Սլոտի գլխավորությամբ «Լիվերպուլը» 15 միավորով առաջատարն է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:



























































