88 տարեկան հասակում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Խոսե Արակիստայն Արիետան։ Այս մասին հայտնում է մադրիդյան գրանդի մամուլի ծառայությունը։
Արակիստայնը «Ռեալում» հանդես է եկել 1961-ից 1968 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 98 խաղի բոլոր մրցաշարերում, վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը և մեկ անգամ հաղթել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը։
«Ռեալ Մադրիդը ցանկանում է իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել նրա ընտանիքին, թիմակիցներին և բոլոր հարազատներին»,– նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
«Սերուցքայինների» նախկին դարպասապահը ակումբային մակարդակով հանդես է եկել նաև «Էլչեում» և «Կաստելյոնում»։























































